Անցնել գլխավոր բովանդակությանը
Modern waiting area with a variety of chairs in a cool blue-toned office space.

Դիմումի վերաբերյալ տեղեկություն

Վիզայի դիմումի վճարներ

Վիզայի դիմելու համար Դուք պետք է կատարեք վիզայի և սպասարկման վճարումներ:

Վիզայի վճարը գանձվում է հյուպատոսական մարմնի անունից, իսկ ծառայության վճարը՝ Թի Էլ Էս կոնտակտ-ի կողմից՝ Ձեր վիզայի դիմումի մշակման նպատակով:

Վիզայի դիմելու համար դուք պետք է վճարեք։

  • Վիզայի վճար - գանձվում է Չեխիայի Հանրապետության դեսպանատան համար՝ դիմումի մշակման նպատակով։
  • Ծառայության վճար – գանձվում է Ձեր վիզայի դիմումի մշակման համար՝ԹիԷլԷս Կոնտակտ-ում:

Ուշադրություն: Վիզայի և ծառայության վճարների կատարումը չի երաշխավորում և չի ապահովում վիզայի տրամադրում։ Երկու վճարներն էլ չվերադարձվող և չփոխանցվող են, եթե Դեսպանատան աշխատակազմը մերժի վիզայի դիմումը կամ եթե Դիմումատուն հրաժարվի իր դիմումից:

Վիզայի տեսակEURAMD

Կարճաժամկետ վիզա (90 օրից պակաս) - Հայաստանի քաղաքացիներ և ԵՄ վիզային հեշտացման համաձայնագրի երկրներ - Մեծահասակներ (12+ տարեկան)

35.0015,200.00

Կարճաժամկետ վիզա (90 օրվանից քիչ)

90.0039,000.00

Կարճաժամկետ վիզա (90 օրվանից քիչ) - Երեխաներ՝ 6-12 տարեկան

45.0019,500.00

Վիզայի վճարը պարտադիր է բոլոր դիմումների համար, եթե դուք չեք պատկանում ազատման կատեգորիաներին։

Վիզայի վճարը, որը ընդունվում է միայն ՀՀ դրամով (AMD), կարող է փոփոխվել արժույթի տատանումների արդյունքում։

Վիզայի վճարը սահմանված է եվրոյով (EUR), սակայն վճարվում է միայն ՀՀ դրամով (AMD)։ Այս արժույթների փոխարժեքը սահմանվում է հյուպատոսական մարմնի կողմից և պարբերաբար թարմացվում է, ուստի ձեզանից պահանջվող գումարը կարող է տարբերվել վերևում նշվածից։

Սպասարկման վճարը, որը պարտադիր է ցանկացած վիզայի դիմումի համար, կազմում է 30 EUR/13,000 AMD։ Այն վճարվում է «օնլայն»՝ հանդիպման ամրագրման գործընթացի ընթացքում։ Այս գումարը սահմանվել է հյուպատոսական մարմնի հետ համաձայնությամբ և համապատասխանում է ԹիԷլԷս Կոնտակտ կենտրոնի կողմից մատուցվող տարբեր ծառայություններին (օրինակ՝ վիզայի դիմումի ընդունում, տվյալների մշակում, տեղեկատվության հավաքագրում, հանդիպումների ամրագրում և այլն)։

Հետևյալ կատեգորիաները ազատված են վիզայի դիմումի վճարից՝

  • Հայաստանի քաղաքացիներ՝ երեխաներ (0 - 12 տարեկան)
  • 6 տարեկան երեխա, ԵՄ վիզայի հեշտացման համաձայնագրից դուրս գտնվող երկրների քաղաքացիներ

Խնդրում ենք նկատի ունենալ, որ պետք է ներկայացվի բավարար ապացույց՝ հաստատելու համար, որ վերոնշյալ բացառություններից մեկը կիրառելի է։